![]()
Տպավորված ենք Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի եւ նրա տիկնոջ ջերմ ընդունելությունից: Այա մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աննա Հակոբյանն այսօր վարչապետին ուղեկցել է Վիետնամի Սոցիալիստական հանրապետություն այցի ժամանակ։ Այցը մեկնարկել է Վիետնամի զոհված հերոսների և Հո Շի-Մինի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով:
Վարչապետի տիկինը լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում կատարել ավելացնելով՝ #Զգեստը՝ ANUR բրենդի #Արտադրվածէհայաստանում #Կրենքհայկականը հեշթեգները:
Հուլիսի 5-ի երեկոյան Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք: Ընթրիքին ներկա է գտնվել Վիետնամ մեկնած կառավարության պատվիրակությունը:
![]()
![]()
![]()