Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Մ23 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում 86 կգ քաշային կարգում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում 109 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։

Իսկ հրում վարժությունում գլխավերևում Պողոսյանը պահել է 140 կգ-ը և նվաճել ոսկե փոքր մեդալը, ինչպես նաև ոսկե մեծ մեդալ երկամարտում` 249 կգ արդյունքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ