Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը

Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը Ռուսաստանում գրանցել է ընկերության անվանումով և լոգոտիպով ապրանքային նշանը, հայտնում է ТАСС-ը։ Հայտը ԱՄՆ-ից Ռոսպատենտ է ներկայացվել 2026 թվականի ապրիլին։

Գերատեսչության տվյալներով, ապրանքանշանը գրանցվել է Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վեց դասերով։ Դրանք ընդգրկում են գրենական պիտույքներ, աքսեսուարներ, սպասք, հագուստ, խաղալիքներ, ինչպես նաև կրթական և ժամանցային ծառայություններ։

Netflix-ը հայտարարել էր, որ 2022 թվականին հեռանում է ռուսաստանյան շուկայից։ Ապրանքային նշանի գրանցումն ինքնին չի նշանակում, որ ընկերությունը ծրագրում է վերսկսել գործունեությունը Ռուսաստանում։

Ավելի վաղ Ռոսպատենտի ղեկավար Յուրի Զուբովը ТАСС-ին տված հարցազրույցում պարզաբանել էր, որ արտասահմանյան ընկերությունները ձգտում են Ռուսաստանում գրանցել ապրանքային նշաններ և երկարաձգել դրանց գործողության ժամկետը նույնիսկ տեղական շուկայում ժամանակավոր բացակայության պայմաններում։ Սա թույլ է տալիս պաշտպանել բրենդները կեղծիքներից և չթույլատրել ապրանքների վաճառքը իրավատիրոջ արտադրանքի անվան տակ։ Զուբովի կարծիքով, ընկերությունները շահագրգռված են պահպանել իրենց բրենդների հեղինակությունը, նույնիսկ երբ ռուսաստանյան շուկան նրանց համար անհասանելի է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ