Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը և նավահանգիստներ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը խոցել է Ուկրաինայի Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ն՝ հավելելով, որ ռուսական զորքերը հարձակումների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել։

Նշվում է, որ գիշերը Ռուսաստանի զինված ուժերը խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին, ինչպես նաև նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի:

«Հարվածների հետևանքով խոցվել է Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, որի տարածքում կազմակերպվել էր երկակի նշանակության բեռների, այդ թվում՝ մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների պահեստավորումն ու բաշխումը», — ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Օդեսայի նավահանգստից 30 կմ դեպի արևելք՝ ծովով տեղաշարժվելու ընթացքում, խոցվել է «չորաբեռնատար» տեսակի ծովային նավ, որը ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում, ըստ ռուսական կողմի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ