![]()
Եվրոպացիների ուղերձը հստակ է, միայնակ չենք թողնի Ուկրաինային և նրա ժողովրդին՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
«Սա դիմադրության պատերազմ է Ռուսաստանի ագրեսիայի դեմ։ Կան անորոշություններ, թույլ են տրվել որոշակի սխալներ, սակայն Եվրոպայի դերն է՝ ամուր կանգնել, քանի որ վտանգված են հենց Եվրոպայի անվտանգությունն ու միջազգային սկզբունքները»,- շեշտել է Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը պարզապես բարի կամքի դրսևորում չէ, կապիտուլյացիան թուլության նշան է, իսկ թուլությունը վտանգավոր է։ Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն իր գործողություններով խոչընդոտում է ուկրաինական հացահատիկի արտահանումը բազմաթիվ զարգացող և աղքատ երկրներ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքին, Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ դա օգուտ չի բերի որևէ մեկին:
«Այդ գործարքը բացասական ազդանշան է: Մենք պետք է իջեցնենք դիզվառելիքի, բենզինի և գազի գները։ Սակայն կոնկրետ այս լուծումը չի նպաստի այդ նպատակին»,- շեշտել է Մակրոնը:
![]()