![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Գյումրու օր» տոնակատարությանը։
««Ուժեղների» ներկայացուցիչներն իրար հերթ չտալով Գյումրու տոնն են շնորհավորում:
Ի դեպ, այսօր նաև Արտաշատի տոնն է, բայց ձեզ չեն սովորեցրել համայնքներին ու քաղաքացիներին հավասար աչքով նայել։
Գյումրու տոնն եք շնորհավորում, որովհետև այնտեղ քաղաքային իշխանությունը «ձերն է»։
Բայց ամենազավեշտալին ձեր կոչերն են, որ Գյումրին պետք է բարեկեցիկ քաղաք դառնա:
Ո՞ւմ եք ասում, ինքներդ ձե՞զ։
Ձեզ, որ քաղաքը հետ եք տարել 90-ականներ։
Ձեզ, որ անգամ աղբահանությունը չեք կարողանում ժամանակին կազմակերպել, էլ ուր մնաց խոսեք գլոբալ ծրագրերի կամ զարգացման մասին։
Գյումրին բարեկեցիկ կդառնա միայն այն ժամանակ, երբ ազատվի ձեզնից»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, նշվում է «Գյումրուօր»-ը, որը իրականացնում է «ՈՒժեղ Հայաստան»-ը։
Ավելի վաղ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը հայտարարել էր, որ հերթական անգամ փորձ է արվում նսեմացնել Գյումրու՝ ինքնուրույն, կայացած քաղաք լինելու փաստը, կրկին վաճառքի է հանված Գյումրու տոնը։ Անոնսն ավելի վաղ էր արվել, երբ ավագանու նիստում հայտարարվել էր, որ Գյումրու տոնը «մեծ եղբայրը» կտոնի։
![]()