![]()
Այս գիշեր Մոսկվայի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել: Օդանավակայանների աշխատանքի դադարեցման պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերն են եղել։ Շերեմետևոյում հետաձգվել է 53 չվերթ, չեղարկվել է 143-ը, Վնուկովոյում հետաձգվել է 113 և չեղարկվել 55 չվերթ, Դոմոդեդովոյում հետաձգվել է 59 չվերթ:
Հաղորդվում է նաև, որ Սանկտ Պետերբուրգի գլխավոր Պուլկովո օդանավակայանում նույնպես չեղարկվել է 32 չվերթ, իսկ 140-ը հետաձգվել է:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ միայն վերջին ժամերի ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս ավելի քան 140 դրոն է խոցվել:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ գիշերը ռուսական ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են 610 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում, Ղրիմում և Սև ծովի օդային տարածքում:
![]()