Կա դիմադրություն, բայց սառույցը սկսել է շարժվել․ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կտեղեկացնեն համատեղ նախաձեռնությունների մասին

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է ուղիներ փնտրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շուտով կտեղեկացնեն նշանակալի համատեղ նախաձեռնությունների մասին։

«Բնականաբար, կա զգալի դիմադրություն տարբեր կողմերից։ Սակայն սառույցը, փաստացի, սկսել է շարժվել»,- ասել է ռուս պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքով մի շարք մասշտաբային սահմանափակումների կիրառումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ