Արթուր Ալեքսանյանը վիրահատության է ենթարկվել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության։

Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջիկա աշխարհի առաջնությանը, որը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ