![]()
«Հայփաս» ընկերությունը Հայաստանում ձևավորում է սպասարկման նոր չափանիշ՝ ստեղծելով 23 ժամանակակից սպասարկման կենտրոններից բաղկացած համազգային ցանց։
Ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է բարելավել քաղաքացիների սպասարկման փորձառությունը՝ ապահովելով ժամանակակից տեխնոլոգիաներ, հարմարավետ միջավայր, հասանելիություն և սպասարկման ավելի կարճ ժամանակ։
«Ժամանակակից և առաջադեմ տեխնոլոգիաներ, հարմարավետ ու բարեհամբույր միջավայր, հեշտ հասանելիություն և, ամենակարևորը, նվազագույն սպասման ժամանակ և ավելի արագ սպասարկում»,- ասել է նա։
![]()