Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 ԱԱ․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանն ունի 4 մասնակից։

Երևանի ժամանակով 15:00-ին իր մրցելույթները կսկսի 95 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, ով հանդես կգա երիտասարդների մրցաշարում։

Ժամը՝ 17:00-ին երիտասարդ կանանց 77 կգ քաշային կարգում կմրցեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը։

Ժամը՝ 19:00-ին առաջնության պայքարին կմիանա Մարտին Պողոսյանը, ով հանդես կգա մինչև 23 տարեկանների 85 կգ քաշային կարգում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ