![]()
Թուրքիայի հետ համաձայնության ենք հասել ակադեմիական փոխանակման շուրջ։ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա՝ սովորելու և Թուրքիայից գալու են Հայաստան՝ սովորելու։
Այս մասին հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ մեծ առաջընթաց կա նաև ավիափոխադրումների ուղղությամբ։
«Վերջերս ՀՀ-ից արտահանվող ապրանքների համար բացվեց Ախաքալակ-Կարս երկաթուղին, Հայաստանից դեպի Թուրքիա և հետադարձ ապրանքների ներկրումը և արտահանումը դարձավ առանց միջնորդի»,- ասաց նա։
Ըստ Ալեքսանյանի, հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ակնկալվածից էլ շուտ լինի, կա նման դինամիկա, որի մասին 6-7 տարի առաջ մտածել անգամ չէր կարելի։
Ըստ ընդդիմության, իշխանությունն ինչ անում է, թուրքական օրակարգ է, օրինակ եկեղեցու հանձնաժողովի ստեղծումը՝ դիտարկմանն ի պատասխան, Ալեքսանյանը հարցրեց, այսինքն Թուրքիան գտնում է, որ ՀԱԵ կաթողիկոսը չպիտի ունենա զավա՞կ, իսկ իրենք գտնում են, որ պետք է ունենա։
«Մեր ընդդիմությունը որքան հասկանում եմ, Թուրքիայի փիառով է որոշել զբաղվի, որովհետև ստիպում են մարդկանց մտածել, որ Թուրքիան շահագրգռված է, որ մեր երկրում եկեղեցականները տարբերվեն մաֆիոզներից։ Դա Թուրքիայի փիառի տարրեր է պարունակում մարդկանց աչքում»,- ասաց նա։
![]()