![]()
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:
Ինչպես հայտնել է ֆեդերացիան, Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը Տիգրան Կարապետյանը (Վեդի) պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 145 կգ ու 148 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 175 կգ:
Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Երկամարտի 323 կգ արդյունքով՝ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
![]()