![]()
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի խոսքով՝ Ադրբեջանում էլ են մտածում, որ անկլավների փոխանակումը լավ է, բայց չեն նախաձեռնում դա, որ, այսպես ասած, մեղքը գցեն Հայաստանի վրա:
Ըստ նրա՝ անկլավների խնդիրը պետք է լուծվի փոխանակումով. «Անկլավների խնդիրը արհեստական են դրել, նախկին նախագահները ոչինչ չեն արել, ջայլամի պես անկլավների խնդիրը ծածկել են, չեն խոսել դրա մասին»:
Քարտեզագետի նկատառմամբ՝ ընդդիմության արածը պատերազմ հայտարարել է Ադրբեջանին. «Ընդդիմությունը սպասում է ՌԴ-ի դավեր լարելուն, որ տարածեն ՀՀ-ում. Կարապետյանը երկու բառ հայերեն չգիտի»:
Նա միաժամանակ նկատում է. «Ադրբեջանը մեծ խնդիր ունի, Ալիևը չգիտի՝ ժողովրդին ինչ ասի, դժվար վիճակում է, դեմքը փրկելու խնդիր ունի»:
Ռուբեն Գալչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()