Չինաստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկվել են COP17-ի օրակարգային առաջնահերթությունները

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ

Քննարկվել են COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։

Անդրադարձ է եղել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ