Ընդդիմության կողմից ուղարկված լրագրողը փորձում էր խայտառակել Հայաստանը. Չախոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված՝ COP17-ի հետ կապված կոռուպցիոն հարցադրումներին։

Չախոյանը տեսանյութ է հրապարակել՝ ընդգծելով․

«Ընդդիմության նպատակը Հայաստանը խայտառակելն է։ Խայտառակություն։ ՄԱԿ գլխավոր քարտուղարին հարցնում են՝ արդյո՞ք բեյջերի թելերի ձեռքբերման հարցում կոռուպցիոն վտանգներ չի տեսնում։

Սա լրագրություն չէ, սա անտակտություն, սա պետության պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելն է, սա պետությունը խայտառակել է, ու այս խայտառակության հեղինակը ընդդիմությունն է և նրանց կողմից գործուղված լրագրողը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ