Ալիևի հռետորաբանության հարցը բարձրացրել եմ իր հետ զրույցում. ՀՀ ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Իլհամ Ալիևի վերջին օրերի կոշտ հռետորաբանության մասին խոսել է թե իր գործընկեր Հիքմեթ Հաջիևի, թե Ադրբեջանի ղեկավարի հետ: Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նաև կրկնել է վարչապետի միտքը, որ անկլավ-էքսկլավների հարցի ցանկացած լուծման պարագայում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը մնալու է 29743 քառակուսի կիլոմետր:

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ դրական է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների դինամիկան, ընդգծել, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված իրանական կողմի մտահոգությունները հայկական որոշ մեդիառեսուրսներ ուռճացված են ներկայացնում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ