![]()
Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանի խոսքով՝ ընդդիմությունը Հայաստանում տեղի ունեցող ամեն լավ բան փորձում է ստվերել կամ բացասական երանգ տալ դրան:
«Սիրում են, որ Հայաստանը միշտ լինի խղճուկ կարգավիճակում: Ցանկացած երկիր երազում է, որ COP17-ը անցկացվի իր երկրում»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Անդրադառնալով անկլավների թեմային՝ Առաքելյանը նկատում է՝ ընդդիմությունը վարչապետի՝ Տիգրանաշենի մասին արած հայտարարությունը վերցրեց ու սկսեց շահարկել, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել. «Եվ պատահական չէր, որ Սամվել Կարապետյանի զարմիկը շքախմբով այցելեց Տիգրանաշեն»:
Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Ադրբեջանն է արգելակում, բայց գուցե առաջիկայում տեսնենք բացված սահման»:
Ըստ նրա՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ամբողջությամբ կփոխի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը:
Մեկնաբանելով երկաթուղու հետ կապված քննարկումները՝ զրուցակիցը ընդգծում է. «Հայաստանը երկաթուղու հետ կապված չի ցանկանում գնալ կոշտ քայլերի, բայց ռուսական կողմը փոխել է դիրքորոշումը»:
Էդգար Առաքելյանի նկատառմամբ՝ Ռուսաստանի բոլոր շանտաժներն ու սպառնալիքները մինչ օրս զրոյական արդյունք են տվել. «Տեղի է ունենում հակառակը՝ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր շուկան»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()