![]()
«Ձերդ գերազանցություն, վարչապետ Փաշինյան, շատ շնորհակալ եմ ջերմ ողջույնի, հյուրընկալության և COP գագաթնաժողովի գերազանց կազմակերպման համար»։
Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Ձերդ գերազանցություններ, տիկնա՛յք և պարոնա՛յք, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը կենսական նշանակության այս գագաթնաժողովի կազմակերպման համար և մեզ հետ կիսվելու այս բնապատկերով, որը վայելում ենք Հարավային Կովկասում։ Այս բնապատկերն է հիշեցումը նրա, թե ինչու ենք մենք այստեղ։ Ջուրը, օդը, հողը՝ կենսաբազմազանության նվերներն են բոլորիս։ Ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից, սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված, անվերահսկելի օգտագործումը, ծանր մետաղները, կլիմայական քաոսը, որն առաջացել է, սպառնում են այս արժեքներին»,- նշել է Գուտերեշը։
«Աշխարհն այսօր բախվել է զինված հակամարտությունների, կլիմայական փոփոխության, հիվանդությունների և շատ ավելիին, և կենսաբազմազանությունն առանձին մարտահրավեր չէ։ Այս ճգնաժամերից յուրաքանչյուրի պայմաններում ենթադրվում է, որ բոլորս պետք է կարողանանք սպասարկել և լուծել դրանք։ Ժամանակ չունենք կորցնելու»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
«Այսօրվա կարգախոսը՝ «Առաջնորդները՝ հանուն բնության», երեք հիմնական ուղղություններով ես կընդգծեի՝ 1. կառավարության՝ պետության առաջնորդումը, 2. ֆինանսական առաջնորդումը, 3. բոլորի կողմից առաջնորդումը»,- նշել է նա։
«76 օր է մնացել իմ պաշտոնավարման ավարտին որպես գլխավոր քարտուղար։ Իմ մեծագույն առաջնահերթություններից մեկը եռակի այս ճգնաժամի դեմ պայքարելն էր՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, աղտոտում։
Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն, բավարարենք պահանջները մեզ համար, մեր երեխաների համար՝ մեր ապագան և մոլորակի ապագան ապահովելու նպատակով»,- եզրափակել է Անտոնիու Գուտերեշը։
![]()