Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը

Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովի ընթացքում Հաքան Ֆիդանի գլխավորած թուրքական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ելույթի ժամանակ:

Դահլիճը լքել են ևս 13 պետության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի, Պակիստանի, Քուվեյթի և Պաղեստինի պատվիրակությունները:

Ավելի վաղ Հերցոգին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ