ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի պատվիրակությունը

Հոկտեմբերի 12-15-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ֆիլիպ Օժերի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր վարչությունների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են անձնակազմի կառավարման և կադրային քաղաքականության, ռազմական կրթության կազմակերպման, ռազմաբժշկական ու բարոյահոգեբանական ապահովման և սոցիալական պաշտպանության վերաբերյալ հարցեր։

Կողմերն անդրադարձել են նշված ոլորտներում առկա փորձին, իրականացվող ծրագրերին և համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փորձի փոխանակման ու փոխգործակցության զարգացման կարևորությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ