«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Պ.-ն այրվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ