Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում. Տոկաև

Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում նկատելի են հեռատես քաղաքականության արդյունքներ, և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

Նրա խոսքով՝ տասնամյակների հակամարտությունից հետո երկու երկրի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում և նոր հեռանկարներ ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար:

Բաքվում ընթացող միջոցառման ժամանակ Տոկաևը հավելել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել տարածաշրջանի հիմնական միջազգային տրանսպորտային ուղիների ներուժը, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Միջին միջանցքը» և TRIPP նախաձեռնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ