![]()
«COP 17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է»:
Այս մասին ՀՀ Կառավարությունից հետո ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանից մասնակցության հաստատման վերաբերյալ տեղեկատվություն դեռ ինձ չի հասել»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովը (COP17) տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում:
![]()