![]()
«Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում պետք է անկլավներ ու էքսկլավներ չլինեն»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ պետք է տեղի ունենա սահմանազատում, որ տարածքները ճշգրիտ տեղորոշվեն։
«Մենք պետք է իմանանք, թե Արծվաշենի տարածքը ինչքան է, որ կարողանանք խնդրին ճիշտ լուծում տալ»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը մտել է խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ։
![]()