![]()
Հոկտեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 03:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին։
Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Թ.-ն և Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Գագիկ Ե.-ն բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Գուրգեն Թ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
![]()