Քաղաքական խուլիգան Մեսրոպ Մանուկյանը Շինարարներում էր անձնական շահից ելնելով. կրպակները խայտառակություն էին

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով՝ մայրաքաղաքի բնակիչները գոհ են, որ մայթերն ազատվում են, մեքենայի տակ չեն ընկնի: Ըստ նրա՝ կրպակատերերը նախապես տեղեկացված են եղել ապամոնտաժումների մասին:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Շինարարների փողոցում գտնվող անօրինական շինությունների ապամոնտաժման գործընթացին:

«Այդ կրպակները Շինարարներ փողոցի խայտառակությունն էին, իսկ քաղաքական խուլիգան Մեսրոպ Մանուկյանը Շինարարներում էր անձնական շահից ելնելով, պետք է պատժվի»,- ասում է նա:

Ըստ Խաչատրյանի՝ քաղաքը հետզհետե ազատվելու է բոլոր ապօրինի շինություններից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ