![]()
Տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը կարծում է, որ վերջին հանդիպումներից հետո հավանաբար որոշակի շարժ է տեղի ունեցել, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես շախմատային ձիով քայլ է արել, որը Ալիևին, այսպես ասած, «զինաթափել» է:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ խոսելով խաղաղության վերջնական հաստատման վերաբերյալ Հայաստանի վարչապետի արած հայտարարությունների մասին:
Առաքելյանը այն համոզմանն է, որ Ռուսաստանը փորձում է վախեցնել, որ Հայաստանը հետ կանգնի իր ընտրած ճանապարհից: Միաժամանակ նա շեշտում է՝ ՌԴ-ն քանդվող կայսրություն է, որից պետք է հեռու մնալ:
«Մենք ինքներս պետք է որոշենք մեր երեխաների ապագան, ոչ թե կախված լինենք ինչ-որ բռնապետից, որը մեզ հրահանգներ իջեցնի»,- նկատում է նա:
Զրուցակցի խոսքով՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան «մի անպետք իր է, որից պետք է օր առաջ ազատվել». «Պուտինը խոսում էր ռուսական ռազմաբազայի պաշտպանությունից. ինչո՞ւ այսօր պատրաստ են Թուրքիայի հետ ռազմական գործողության մեջ մտնել»:
Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ խոսակցություններին, վերլուծաբանն ասում է. «Հայաստանն ունի գազի այլընտրանք»:
Բագրատ Առաքելյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()