![]()
«Պուտինը նոր թշնամի է փնտրում, և այդ նոր թշնամին կարող է լինել Եվրոպան»։
Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
«Պուտինը սադրում է Եվրոպային, քանի որ նրան անհրաժեշտ է շեղել ուշադրությունը մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներից, Ուկրաինայի պատերազմից։
Նա նոր թշնամի է փնտրում, և այդ նոր թշնամին կարող է լինել Եվրոպան։ Իհարկե, մենք պետք է զգոն լինենք, վերահսկենք իրավիճակը և շարունակենք անել այն ամենը, ինչ անում ենք հիմա։
Բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է Պուտինին նման առավելություն տանք։ Ես համոզված եմ, որ հատկապես այս պահին մենք պետք է պահպանենք մեր հանգստությունը»,- նշել է նա։
![]()