Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։

Մրցումային վերջին օրը փայլուն արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։

Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս է եկել եզրափակիչ։

Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242,4 միավոր և նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր նոյեմբերի 1-14-ը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ