Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայում ընթացող երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ կանանց պայքարում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Գրիգորյանն առաջինն էր նաև հրում վարժությունում 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով:

Երկամարտի 202 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ