Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 մասնակից: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Երևանի ժամանակով 15:00-ին Մ23 տարեկանների մրցաշարում մրցահարթակ դուրս կգա 57 կգ Ալեքսանդրա Գրիգորյանը:

Այնուհետ՝ 17:00-ին երիտասարդների 70 կգ քաշային կարգում ելույթ կունենա Սամվել Մարտիրոսյանը:

Եվ 19:00-ին Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը կմրցեն 75 կգ քաշում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ