Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը․ վարչապետը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ որևէ պահանջ չեն ունենակու»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը խոսել է նաև անկլավների մասին՝ նշելով, որ այդ թեման պետք է փոխադարձաբար փակվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ