![]()
Շինարարների փողոցում կրպակներով և այլ շինություններով զբաղեցված համայնքային տարածքները սահմանափակում էին բնակիչների հանրային օգտագործման հնարավորությունները։
Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը։
«Տարածքներն ազատելու համար իրականացվում է ապամոնտաժման աշխատանքներ։ Այստեղ նախատեսվում է կանաչ գոտի՝ բնակիչների համար հասանելի հանրային տարածքով։
Նման աշխատանքներ իրականացվում են ամբողջ Երևանում՝ համայնքային տարածքները բնակիչներին վերադարձնելու նպատակով»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում ապամոնտաժվում են մայթն ընդգրկող կրպակները և խանութները:
![]()