Այս տարածքների 90 և ավելի տոկոսը պատկանել և պատկանում է նախկին Հանրապետականի ձայն բերողներին. Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող ապօրինի շինությունների քանդման գործընթացին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ակտիվությանը:

Նա հրապարակել է Մեսրոպ Մանուկյանի նախկին լուսանկարներից մեկն ու գրել.

«Երևանում ցանկացած զավթած հողատարածք վերադարձվելու է երևանցուն և Երևանին։ Թե ովքեր են անհամաձայն այս մոտեցմանը, կարծում եմ՝ արդեն պարզ է, և բոլորը գիտեն, թե երբ և ում կառավարման տարիներին է մայրաքաղաքը այս օրն ընկել։ Այս զավթած տարածքների 90 և ավելի տոկոսը պատկանել և պատկանում է նախկին Հանրապետականի ձայն բերողներին։

Հարգանքներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ