Երևանը քաղաք է, այլ ոչ թե արևելյան շուկա-աղբանոց. ուզում եք աղբի մեջ ապրել՝ գնացեք Բանգլադեշ կամ Մոզամբիկ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող ապօրինի շինությունների քանդման գործընթացին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ակտիվությանը:

«Ցանկացած հակաօրինական առևտուր պետք է արգելվի։
Եթե մարդը ժամանակին «թույլտվություն է» գնել, օրինակ, կանաչ տարածքում «բուդկա» (մոդայիկ բառ է) տնկելու համար, պետք է պատժվեն և՛ գնողը, և՛ վաճառող պաշտոնյան։
Երևանը քաղաք է, այլ ոչ թե արևելյան շուկա-աղբանոց։ Ուզում եք աղբի մեջ ապրել՝ գնացեք Բանգլադեշ կամ Մոզամբիկ։ Մեր երկիրը, քաղաքը, տունը աղբանոց մի՛ սարքեք։
«Հացի փող աշխատողները» կարող են դա անել ցիվիլ ձևով, դրա օրինակներն էլ են շատ, անպայման չէ դրա համար գրավել հասարակական մայթեր և կանաչ տարածքներ ու խանգարել մնացած մարդկանց տեղաշարժը։
Դիմացինին չեք հարգում՝ գոնե ձեզ հարգեք, աղբի մեջ ապրելով՝ հեռու չեք գնա։ Վաղուց պետք է փոխել այս չարչիի ազգային մենթալիտետը։
P.S. «Քաղաքական» ձրիակերնե՛ր և նրանց ձրիակեր վեցնոցնե՛ր, մի՛ փորձեք օրինական երկիր կառուցել թեկուզ կիսատ-պռատ, բայց գործընթացը օգտագործել սեփական անպիտան գոյությունը արդարացնելու համար»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ