Զորամասերի ճաշարանները հարուստ ճաշացանկով և բարձրորակ սնունդով կսպասարկեն անհատ ընկերությունները

Ինչպես տարեսկզբին արդեն հայտնել էինք Պաշտպանության նախարարությունը փորձնական ծրագիր է մեկնարկում, որը վերաբերելու է զինվորին որակյալ սննդով ապահովելուն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը։

Առաջարկվող ծրագրով նախատեսվում է զորամասերի ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկայի, կահույքի, խոհանոցային սպասքի փոխարինում ժամանակակից միջոցներով, օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում, դաշտային պայմաններում ու առաջնագծում ճաշատեսակների բազմազանության ապահովում։

Նախատեսվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումներ, ոլորտի աշխատատեղերի ու աշխատավարձերի ավելացում։

Այս ամենի համար նախարարությունը մրցույթ է հայտարարելու և ընտրելու է մասնավոր գործընկեր կազմակերպություններ։

«Ընկերությունը պետք է ունենա առնվազն վերջին 3 տարիների ընթացքում 1 մլրդ դրամի շրջանառություն, պետք է ունենա պարենի մատակարարման բնագավառի աշխատանքային փորձ` նվազագույնը` 1000 անձի համար։ Կազմակերպությունն առնվազն 5 մարզում պիտի աշխատանքային փորձ ունենա, քանի որ մի քանի մարզում միաժամանակ աշխատելու անհրաժեշտություն կա»,– նախագիծը ներկայացնելիս ասաց փոխնախարարը։

Զորամասերի նոր ճաշարանները

Հարուստ ճաշացանկ և բարձրորակ սնունդ զինվորների համար. զորամասերի ճաշարանները կսպասարկեն անհատ ընկերությունները: Հեղինակ՝ Մուշեղ Իսախանյան #Լուրեր

Posted by Լուրեր on Friday, July 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ