![]()
Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ավագանու նիստում անդրադարձել է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում մայթն ընդգրկող կրպակների և խանութների ապամոնտաժման ժամանակ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ու վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանն ու Մանուկյանի բառապաշարին:
«Էս դահլիճում նախկինում մեկը կար վեր ընկած, հիմա մանդատը վերցրել, թափահարում ա Երևանի փողոցներում:
Առաջնային մանդատ ստացած խուլիգանին եմ հիմա դիմում, լսի՛ր, պարոն մանդատակիր խուլիգան, վարչական շրջանի ղեկավարը իր օրինական գործունեությունն է իրականացնում, և քո մանդատը քեզ իրավունք չի տալիս բերանդ ավել-պակաս բացես:
«Համբալ», «թքեմ վրեդ»… էդ ամեն ինչը քո քաղաքական տերերի դաստիարակությունն է, արժանի են իրենք լսելու: Գնա Երևանի քրեակատարողական հիմնարկի պատերի տակ գոռա, թքի: Եթե սա իրավական պետություն է, իր օրինական պարտականությունները կատարող վարչական շրջանի ղեկավարը պետք է պաշտպանված լինի օրենքով, հետևաբար նման քաղաքական խուլիգանին պետք է մանդատից զրկել և ենթարկել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Իր քաղաքական պապայից մանդատ ստացածին ուզում եմ հիշեցնել՝ սա իր քաղաքական հերերի ժամանակը չի»,- ասել է Խաչատրյանը:
![]()