Ընդդիմությունը զարմացրեց. ուղղակի շոու էլ չեն անում, աներոջ բենզալցակայանն են պաշտպանում. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող ապօրինի շինությունների քանդման գործընթացին ու ընդդիմության քննադատություններին:

Ալեքսանյանը նշել է, որ ընդդիմությունը հերթական անգամ զարմացնում է, որովհետև սկզբում մտածել է՝ տեղում պաշտպանություն իրականացնելով՝ պարզապես քաղաքական դիվիդենտներ են հավաքում ու փորձում շոու անել, այնինչ պարզվել է՝ իրականությունը բոլորովին այլ է:

«Իսկ իրականությունն այն է, որ շոու էլ չեն անում, Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանն են պաշտպանում, որը գտնվում է նույն շարքում՝ ապօրինի շինություններից ազատվող մայթին»,- ասել է Ալեքսանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ