![]()
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում մոտ 450մ երկարությամբ թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են։
Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
![]()
Մյուս՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը նույնպես ընթացքի մեջ է։
Քաջարան-Ագարան 32կմ ճանապարհահատվածում իրականացվում են նաև արհեստական կառույցների, հողային պաստառի կառուցման և այլ աշխատանքներ։
![]()
Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
![]()