![]()
Այսօր Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խորհրդանշական այցելություն կատարեցին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան։
ՀՀԿ-ականներն ամեն տարի նման խորհրդանշական ուխտագնացություն են կատարում Աղձք, որն այս տարի համընկավ ՀՀ սահմանադրության օրվա հետ։
Այնուհետև հանրապետականներն այցելեցին Տեղերի վանական համալիր և միասնական աղոթք կատարեցին և մոմ վառեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Այցի ավարտին լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հետևում է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին, և ի՞նչ տպավորություն է ստացել, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ հետևում է բոլոր գործընթացներին։
Իսկ տպավորությունների մասին նախագահը չխոսեց, խոստացավ, որ հարցին հետո կանդրադառնա։
![]()