![]()
Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի նախատեսվող բարձրացումը չի սահմանափակվում քաղաքապետով, նրա տեղակալներով և խորհրդականներով․ այն վերաբերում է նաև ավելի քան երկու հազար աշխատողների։
Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյությում այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հայտարարությանը, ըստ որի՝ Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների և խորհրդականների աշխատավարձերը կտրուկ բարձրանալու են։
Ազարյանը հրապարակած տեսանյութին կից՝ գրել է․ «Ընդդիմության հերթական պոպուլիստական ներկայացումը տապալվեց՝ ինչպես և սպասվում էր։ Մնացածը վաղը՝ ավագանու նիստի ընթացքում»։
![]()