Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 225-րդ նստաշրջանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ լիագումար նիստում ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը՝ վերահաստատելով Հայաստանի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին և ողջունելով UNESCO80 գործընթացը։

Ելույթում ընդգծվել է միջոլորտային համագործակցության խորացման, արհեստական բանականության պատասխանատու կիրառման, ինչպես նաև կրթության միջոցով խաղաղության, մարդու իրավունքների և կայուն զարգացման խթանման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ գործիքների արդյունավետության բարձրացմանն ու բազմակողմ համագործակցության ամրապնդմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը շարունակում է մասնակցել նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք թեմատիկ հարցերի քննարկումներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ