Պարո՛ն Մանուկյան, իմ նախկին ղեկավարի մոտից չեն գտել տուշոնկեք, ամոթն էլ է լավ բան. Ռուբինյանը՝ Մանուկյանին

Կառավարության առաջարկով ընթանում է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում երկու հարց է:

Առաջինը Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 12-րդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 6-րդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն է, որի քննարկումը հարթ չի ընթացել:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մանուկյանը, նա հայտարարել է, թե ընդդիմությունը կոչ է անում չթալանել քաղաքացու հարկերը, չզբաղվել թալանչիությամբ:

Նա իշխանությանը մեղադրել է միջոցառումների անցկացման համար մասնավորին մեծ գումարներ տրամադրելու համար ու հավելել, թե «թալանչիությունը այդպես է լինում»:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորել է պատգամավորին մնալ կոռեկտության սահմաններում, ինչին նա արձագանքել է տեղից մի շարք արտահայտություններ նետելով:

«Ինչպես արդարացիորեն ասում է Եղոյանը, պարո՛ն Մանուկյան, իմ նախկին ղեկավարի մոտից չեն գտել զինվորների համար նախատեսված տուշոնկեք: Ամոթն էլ է լավ բան»,- ասել է Ռուբինյանը՝ դիմելով Մանուկյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ