Իշաոտնուկի վրա՞ նստեցնենք 190 երկրների նախագահներին. պարոն Կարապետյան, ձեր տան աթոռների գինը կասե՞ք. Չախոյան

«Շուրջ 190 երկրից ղեկավարներ, նախագահներ, շուրջ 15 հազար պաշտոնյաներ գալիս են ՀՀ, մեր ընդդիմությունը բողոքում է, թե ինչի՞ եք համաժողովի համար նախատեսված աթոռներին 16 հազար դրամ փող տալիս: Ի՞նչ անեինք բա՝ իշաոտնուկ դնեի՞նք»,- անդրադառնալով COP17-ի ծախսերի վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին ասաց  Տարոն Չախոյանը:

ԱԺ-ում արտահերթ նիստ է, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ