![]()
«Որևէ փողոցում 2-րդ գծում կայանված մեքենան առաջին մեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան։ Պիկ ժամին այդ շղթայական տրամաբանությամբ գնում, հասնում է հազարերորդ մեքենային»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս տրամաբանությամբ եթե 1000 մեքենան պետք է անցներ 3 ժամում, անցնում է 4 ժամում։ Պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերն օգտագործենք, որ այս տեսակի խախտումները պատժվեն»,- նշել է նա։
![]()