Նոր շուկա՝ աղբամաններին կից․ փողոցային առևտրի կետեր են ձևավորվել Գյումրու Մուշ 2/2 թաղամասի Հալաբյան փողոցում

Նոր շուկա՝ աղբամաններին կից։

Անպատժելիության արդյունքում փողոցային առևտրի կետեր են ձևավորվել Գյումրու Մուշ 2/2 թաղամասի Հալաբյան փողոցում։ Այստեղ փողոցային առևտուրը ծավալվում է ուղիղ աղբամանների դիմաց։

Այս մասին ահազանգում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Թե ինչպես են մարդիկ այդ վայրից առևտուր անում սեփական ընտանիքի ու երեխաների համար, հարցի մի կողմն է, բայց թե ինչու է քաղաքային իշխանությունը լռում այս հարցում և չի իրականացնում օրենքով սահմանված իր գործողությունները, մեկ պատասխան ունի․ հնարավորինս ոչինչ չանել Գյումրու բարօրության և քաղաքակիրթ միջավայրի ապահովման համար։

Գյումրին կենտրոնից մինչև ծայրամաս շարունակում է թաղված մնալ անլուծելի խնդիրների մեջ։ Այս անգործության հետևանքները Գյումրին ու գյումրեցին դեռ երկար են զգալու սեփական մաշկի և կյանքի որակի վրա։

Լուսանկարները Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն ուղարկել են քաղաքացիները»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ