![]()
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները՝ հայտարարելով թագավորության օդանավակայանները հարվածների թիրախ, հաղորդում է Reuters-ը։
Զգուշացումը հասցեագրված է նաև օդանավակայանի աշխատակիցներին և ուղևորներին: Հուսիները կոչ են արել լուրջ վերաբերվել սպառնալիքին և Սաուդյան Արաբիային պատասխանատու են համարել հարձակումների «ձախողված կասեցման» հետևանքների համար:
Հոկտեմբերի 5-ից ի վեր հուսիները ակտիվորեն հարձակվում են Ռիադի միջազգային օդանավակայանի վրա։
![]()