![]()
Ռուսաստանը շարունակում է պահպանել աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկի դիրքերը, իսկ երկրի ագրոարդյունաբերական համալիրը նույնիսկ բարդ պայմաններում կայուն է գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա այս մասին նշել է՝ շնորհավորելով գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։
«Ձեր եռանդի և գործին նվիրվածության շնորհիվ Ռուսաստանը վստահորեն պահպանում է աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկի դիրքերը։ Նույնիսկ ներկայիս բարդ պայմաններում Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրը գործում է կայուն և անխափան»,- ասել է Պուտինը։
![]()