![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Մեքսիկական ծոցից և Օնտարիո լճից բացի այլ ջրային տարածքների անվանափոխման հնարավորությունը։ Նա այդ մասին հայտարարել է Թենեսիում կայացած հանրահավաքի ժամանակ, հաղորդում է The Washington Post-ը։
«Մենք ունենք ծոց։ Մենք ունենք գեղեցիկ լիճ։ Հիմա ինչ-որ մեկն ասաց. մեզ գետ է պետք։ <…> Մեզ գետ է պետք։ Մեզ օվկիանոս է պետք», — ասել է նա։
Ամերիկացի նախագահը քննարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանելու հնարավորությունը, և, ինչպես գրում է WP-ն, կատակով առաջարկել է, որ նոր անվանումը կարող է տրվել իր պատվին։
«Եկեք այն անվանենք «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկաների օվկիանոս», նման մի բան։ Մինչև գնալս, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է օվկիանոս։ Եվ մեզ անհրաժեշտ է հիանալի գետ», — ասաց նա։
![]()